Գիտե՞ք, որ...
Բոլոր ժամանակների 50 ամենակարևոր սարքերը՝ ըստ Time-ի. 1in.am
Ամերիկյան Time ամսագիրն իր կայքում հրապարակել է բոլոր ժամանակների 50 ամենաազդեցիկ սարքերի ցուցակը: Նշվում է, որ ներառված սարքերը ոչ միշտ են առաջինը եղել իրենց տեսակի մեջ և ոչ միշտ են հասել կոմերցիոն հաջողության, սակայն ազդել են ընդհանուր ինդուստրիայի վրա:
Առաջին 3 տեղերում են Apple iPhone-ը (բացել է սենսորային էկրանով սմարթֆոնների ժամանակաշրջանը), 1960-ականների Sony Trinitron գունավոր հեռուստացույցը և Apple Macintosh անհատական համակարգիչը (տվել է մարդու և համակարգչի փոխգործակցության չափանիշ):
4-10-րդ տեղերում են Sony Walkman կասետային նվագարկիչը (առաջին շարժական, պարզ և հասանելի երաժշտական փլեյերը), IBM Model 5150 համակարգիչը (հիմք է դարձել բոլոր անհատական համակարգիչների համար Apple-ի շուկայից դուրս), Victrola ֆոնոգրաֆը (բացել է տանը երաժշտություն լսելու ժամանակաշրջանը), Regency TR-1 առաջին սերիական գրպանի տրանզիստորային ռադիոընդունիչը, Kodak Brownie բյուջետային ընտանիքի ֆոտոխցիկը (լուսանկարչությունը հասանելի է դարձրել բոլորին), Apple iPod ասուդիոփլեյերը (սպառողներին համոզել է հրաժարվել CD-փլեյերներից) և Hitachi Magic Wand վիբրոմերսիչը:
Երկրորդ տասնյակում նշված են Canon Pocketronic հաշվիչը (դարձել է գրպանի հաշվիչների էժանացման և փոքրացման ավետիչը), Philips N1500 VCR նվագարկիչը (հնարավորություն է տվել հեռուստահաղորդումներ ձայնագրել), Atari 2600 խաղային ածանցյալը (եղել է խաղային ինդուստրիայի հեղափոխության ավանգարդում), US Robotics Sportster 56K մոդեմը (dial-up-մոդեմները բացահայտել են համացանցը միլիոնավոր մարդկանց համար), Nintendo Entertainment System խաղային ածանցյալը (NES-ը վերականգնել է շուկան խաղային ինդուստրիայի ճգնաժամից հետո), Nintendo Game Boy գրպանի ածանցյալը (բացել է ժամանակակից շարժական խաղերի շուկան), IBM Selectric էլեկտրական գրամեքենան (նշանավորել է համակարգչային ժամանակաշրջանի սկիզբը), Motorola Bravo փեյջերը (ճանապարհ է բացել կապի այլ շարժական սարքերի համար), JVC VideoMovie տեսախցիկը (կենցաղային տեսախցիկի օրինակ, որն աշխարհը փոխել է 1980-ականների կեսին) և Motorola Droid-ը (Android հարթակով առաջին հաջող սմարթֆոնը):
Թոփ-50-ում ներառվել են նաև IBM Thinkpad 700C նոթբուքը, TomTom GPS-նավիգատորը, Phonemate 400 ավտոպատասխանիչը, BlackBerry 6210 սմարթֆոնը, Apple iPad պլանշետը, Commodore 64 տնային համակարգիչը, Polaroid ֆոտոխցիկը, Amazon Kindle էլեկտրոնային գիրքը, TiVo ТV-ածանցյալը, Toshiba DVD-փլեյերը, Sony PlayStation և Nintendo Wii խաղային ածանցյալները, Jerrold Cable Box մալուխային հեռուստատեսության համար ածանցյալը, Nokia 3210 բեսթսելլեր-բջջային հեռախոսը, HP DeskJet տպիչը, Palm Pilot գրպանի համակարգիչը, Motorola Dynatac 8000x բջջային հեռախոսը, Apple iBook նոթբուքը, Oculus Rift վիրտուալ իրականության սաղավարտը, Sony Discman D-50 շարժական CD-փլեյերը, Roku Netflix Player ТV-ածանցյալը, Fitbit թվային քայլաչափը, Osborne 1 շարժական համակարգիչը, Nest թերմոստատը, Raspberry Pi մեկ պլատայով համակարգիչը, DJI Phantom անօդաչուն, Yamaha Clavinova թվային դաշնամուրը, Segway սկուտերը, Makerbot Replicator կենցաղային 3D-տպիչը և Google Glass-ը:
21.10.2016 Կարդացեք նաև
03.03.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ